ՀՀ Գլխավոր դատախազությունը հերքում է
ОбществоՀՀ իրավասու մարմինների կողմից քննվող քրեական գործերով այդ թվում կապված ինչպես Լևոն Սարգսյանի, այնպես էլ Միլե Միլենկոսկու հետ, որևէ տվյալ առկա չէ վերջինիս կողմից Լ. Սարգսյանին Հայաստանի տարածքն ապօրինի սահմանահատմամբ լքելուն օժանդակելու վերաբերյալ:
Այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է և հետախուզում հայտարարվել է, ինչպես և նշել ենք ավելի վաղ, բոլորովին այլ՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձի՝ ապօրինի կերպով ՀՀ պետական սահմանը հատելուն օժանդակելու կապակցությամբ: Եթե մակեդոնական կողմը տիրապետում է կոնկրետ այլ փաստերի, կխնդրեինք ուղղակի դրանք փոխանցել ՀՀ իրավասու մարմիններին, InfoPort.am-ին փոխանցել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ինչպես արդեն նշել էինք, մակեդոնական ԶԼՄ-երը հաղորդոել էին, թե մակեդոնացի դիվանագետը վարձու ինքնաթիռով և կեղծ անձնագրով օգնել էր Հայաստանից հեռանալ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանին։
Հիշեցնենք, որ ավելը վաղ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Հայաստանի պահանջով ձերբակալվել է ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկին: Վերջինիս Հայաստանին հանձնելու համար Սերբիայի պատկան մարմիններին դիմելու նպատակով Դատախազությունը փաստաթղթեր է պատրաստում: