Սահմանամերձ տարածքները ենթարկվել են գնդակոծման
ОбществоԻրաքյան Քուրդիստանի վարչական կենտրոն Էրբիլ քաղաքի հարակից սահմանային իրանական տարածքները ենթարկվել են հրետանային գնդակոծման։ Այս մասին հայտնում է Kurdistan 24-ը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ իր հերթին հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ կհրետանակոծի Հյուսիսային Իրաքի որոշ շրջաններ, այնտեղ ամրացրած ահաբեկչական խմբավորումները ոչնչացնելու համար։ Հիշեցնենք, որ Իրանը ահաբեկչական է համարում այդ տարածքներում գործող Իրանա-քրդական դեմոկրատական կուսակցությանը (İKDP), որի ճամբարի վրա բալիստիկ հրթիռ էր արձակել 2018-ի սեպտեմբերի ութին։
Ավելին այստեղ