«Այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում է բնականոն հունով». Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուսական խաղաղապահ զորակազմի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում
ОбществоԼեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը տարածաշրջանում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Մախաչկալայում անցկացվող համառուսական հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը:
«ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը միայն դրական եմ գնահատում: Գնահատականը մեզ տալիս է խաղաղ բնակչությունը. այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում է բնականոն հունով: Կան, իհարկե, բարդ հարցեր, սակայն գործընթացը տեղի է ունենում՝ մարդկանց վերադարձ, մի շարք խնդիրների լուծում: Այդ իսկ պատճառով կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ կլինի»,- ասել է Մուրադովը:
Վերջինս հիշեցրել է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում մնալու են խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարածքում: «Առաջին հինգ տարին՝ ըստ երեխ երկրի ղեկավարների ստորագրած համաձայնագրի: Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ զորակամզի տեղակայումը երկարաձգելու մասին»,- հացելել է Մուրադովը:
Հիշեցնենք, որ Ռուստամ Մուրադովը սեպտեմբերի վեցին ավարտել է իր առաքելությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար: Հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը: