«Իրանը կանգնած է միջուկային տերություն դառնալու շեմին». Իսրայելի ԱԳ նախարար
Международные новостиԻսրայելում կասկածում են, որ Իրանը գտնվում է միջուկային զենք ստանալու շեմին, սակայն Թեհրանը պետք է հասկանա, որ նման գործողությունները չեն մնա առանց պատասխան գործողությունների: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը:
Նրա խոսքով՝ Արևմուտքի ներկայիս ռազմավարությունն Իրանի և Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցորդների «հնգյակի» նկատմամբ, անարդյունավետ է. «Վիեննայում բանակչություններ չկան, միջուկային գործարքը չի աշխատում», իսկ Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները բավարար չեն, քանի որ «Իրանը պարզապես փորձում է ժամանակ շահել՝ տպավորություն տեղծելով, որ ինչ-որ բանով է զբաղվում, սակայն իրականում միայն զարգացնում է իր միջուկային ծրագիրը»:
«Այդ պատճառով, այսօր աշխարհին այլ ծրագիր է պետք այն մեկի փոխարեն, որն իրականում անգամ չկա: Եթե նայեք ՄԱԳԱՏԷ-ի վերջին մի քանի զեկույցներն, այնտեղ արձանագրված է, որ իրականում Իրանի միջուկային գործունեության ստուգումներ չեն կատարվում: Իսկ Իրանը գործնականում գտնվում է միջուկային պետություն դառնալու շեմին, և մենք չենք կարող դա նրան թույլ տալ»,- հայտարարել է