«Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունն ավարտվել է
Общество«Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունն այսօր՝ սեպտեմբերի 10-ի առավոտյան, լիովին ավարտվել է։ Այս մասին ասվում է «Գազպրոմ»-ի հայտարարտության մեջ։
«Առավոտյան օպերատիվ խորհրդակցության ժամանակ «Գազպրոմ»-ի վարչության պետ Ալեքսեյ Միլերը հայտնել է, որ այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08։45-ին, ավարտվել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը»,-ասվում է հայտարարության մեջ։
«Հյուսիսային հոսք 2»-ն իրենից ներկայացնում է գազատար՝ բաղկացած երկու ճյուղից։ Դրանցից յուրաքանչյուրի երկարությունը 1,2 հազար կմ է։ Դրանք անցնում են Ուստ-Լուգա նավահանգստից (Լենինգրադ) մինչեւ գերմանական Գրայֆսվալդ։ Ընդհանուր հզորությունը կազմում է տարեկան 55 մլրդ խմ։