Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ռուստամ Մուրադովի հայտարարությունները Բաքվում ծանր են տանում

Международные новости

Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի արդեն նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Մախաչկալայում համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հնգամյա ժամկետի լրանալուց հետո կընդունվի հետագա երկարաձգման վերաբերյալ որոշում։ Գեներալ Մուրադովը նաեւ դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության աշխատանքը, ասելով․ «Մեզ գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը․ այսօր Ղարաբաղում կյանքը լիարժեք ընթանում է։ Կան, իհարկե, բարդ հարցեր, սակայն գործընթացը գնում է՝ մարդկանց վերադարձ, խնդիրների լուծում։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է։ ․․․ Տեղակայման առաջին հինգ տարին սահմանվում է երեք պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնությամբ, հետագայում կընդունվի ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետի երկարաձգման որոշում»,- ասել է ռուս բարձրաստիճան զինվորականը։

Այս հայտարարությունները ադրբեջանական մամուլում հերթական հիստերիկ ջղաձգումներն են առաջացրել։ Մասնավորապես, ադրբեջանական մամուլում, ներառյալ նաեւ՝ ռուսալեզու ադրբեջանական մամուլում, հայտնվել են հոդվածներ, որոնցում հեղինակները փորձում են ամեն կերպ քննադատել գեներալ Մուրադովին, նսեմացնել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության նրա հրամանատարության ժամկետում ֆիքսված ձեռքբերումները։ Ուշագրավ է այն, որ ադրբեջանական մամուլի արձագանքներին նույնիսկ հպանցիկ ծանոթությունից իսկ տպավորություն է ստեղծվում, որ դրանք այսպես ասած՝ «մեկ կենտրոնի դիրիժորությամբ» են գրվել եւ հստակ հանդիսանում են իջեցված պատվերի իրականացում, եւ եթե նկատի ունենանք Ադրբեջանում մամուլի վիճակը, կարող ենք պնդել, հստակորեն, որ այդ պատվերը իջեցված է անմիջականորեն Ադրբեջանի քաղաքական կամ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, անմիջականորեն, կամ իրենց ենթակա՝ տարբեր էլիտային խմբերի միջոցով։

Նկատենք, որ վերջին շրջանում ադրբեջանական մամուլում նմանատիպ պետական քարոզչամեքենայի կողմից պատվիրված հակառուսական հոդվածների թիվը բավական շատացել է, եւ ուղիղ համեմատականությամբ նաեւ, որքան հակառուսական հոդվածների թիվն է ավելացել, այնքան էլ ավելացել է ադրբեջանա-թուրքական տանդեմին ձոնված դիֆերամբ հոդվածները, որոնցում առնվազն փորձ է արվում այդ տանդեմը ներկայացնել որպես լուրջ գեոքաղաքական միավոր։ Իսկ ընդհանուր առմամբ, Բաքվում հերթական անգամ հիստերիկ ջղաձգումների մեջ են հայտնվել հետեւյալի պառճառով․

• Գեներալ Ռուստամ Մուրադովը լավ հարաբերություններ է ունեցել, որպես Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար ԼՂ իշխանությունների հետ։

• Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի նշանակման մասին Ադրբեջանում իմացել են Հայաստանի ՊՆ տարածած ռելիզից եւ ոչ ամենեւին ՌԴ ՊՆ տարածած ռելիզից։ Բաքվում խանդով են վերաբերվել այս հանգամանքին, եւ փորձագիտական մակարդակում դժգոհում են, որ ըստ ամենայնի սպասել, որ ռուսական ռազմական նախարարությունը այս առնչությամբ ռելիզ կտարածի, անիմաստ է։

• Բաքվում փորձագիտական մակարդակով խանդով են վերաբերվել այն բանին, որ գեներալ Կոսոբոկովը իր առաքելությունը սկսում է նախ Երեւանում հայկական ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպումներից, այն դեպքում, երբ որեւէ կերպ չի հաղորդվել այն մասին, որ Կոսոբոկովը այցելել է Բաքու եւ հանդիպել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հետ։

• Բաքվի համար նաեւ անհասկանալի է, թե ինչու հենց գեներալ Կոսոբոկովն է նշանակվել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար, այն դեպքում, որ նա ժամանակին ղեկավարել է Աբխազիայի ռուսական ռազմակայանը․ նշենք, որ պաշտոնական Բաքուն «Աբխազիան համարում է Վրաստանի մաս, որը անօրինական կերպով բռնազավթված է ռուսների կողմից» եւ ամեն առիթով աջակցություն է հայտնում Վրաստանի տարածքային ամբողջականությանը։

• Բաքվում ջղաձգվել են հատկապես այն բանից, որ Մուրադովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը հինգ տարին լրանալուց հետո երկարաձգվելու է։ Ադրբեջանցի փորձագետները ամեն կերպ ձգտում են ցույց տալ, որ իրենք են հանդիսանում դրության տերը Ղարաբաղում եւ հասկացնում, որ պաշտոնական Բաքուն ըստ ամենայնի դժվար թե համաձայնի հնգամյա ժամկետի լրանալուց հետո, էլի երկարաձգել խաղաղապահների՝ Ղարաբաղում գտնվելու ժամկետը, թեեւ պաշտոնական Բաքվի խոսքը չէ այն դեռ եւ ընդամենը վերլուծաբանների ու փորձագետների։

 

Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»