US Open․ Եզրափակիչում՝ Մեդվեդեւ - Ջոկովիչ
СпортԱշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ։ 34-ամյա սերբ թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց Տոկիոյի օլիմպիական չեմպիոն, Գերմանիայի ներկայացուցիչ, 24-ամյա Ալեքսանդր Զվերեւի հետ։ 3 ժամ եւ 35 րոպե տեւած պայքարում Ջոկովիչն առավելության հասավ հինգ սեթում՝ 4:6, 6:2, 6:4, 4:6, 6:2։
Եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի 25-ամյա ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։ Աշխարհի երկրորդ ռակետը 2 ժամ 3 րոպեում պարտության մատնեց կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին՝ 6:4, 7:5, 6:2։ Մեդվեդեւն առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։
US Open-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 57,5 միլիոն դոլար է։