Ոստիկանապետի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել
ОбществоՍեպտեմբերի 10-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, ոստիկանության շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը։
Ոստիկանության պետը խիստ մտահոգություն հայտնեց՝ կապված ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու վիրավորների թվի աճի վերաբերյալ։
Ներկայացվեց վիճակագրություն, քննարկվեց իրավիճակը, ներկայացվեցին առաջարկություններ՝ խնդրի լուծման ուղղությամբ։
Վահե Ղազարյանը հանձնարարեց խնդրի շուրջ կազմակերպել հանրային քննարկումներ, իրականացնել պարբերական ուժեղացված ծառայություններ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև այդ ուղղությամբ միջազգային փորձը, հանրապետության ճանապարհների վիճակը, տրանսպորտային միջոցների տեխզննման, ճանապարհային նշանների հագեցվածության և այլ հարցեր։