«Փարիզը հրաժարվում է ճանաչել թալիբների կառավարությունը. նրանք ստել են». Ֆրանսիայի ԱԳՆ
Международные новостиՓարիզը չի պատրաստվում ճանաչել Աֆղանստանի նոր կառավարությունը, որը ձևավորվել է «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների կողմից, քանի որ նրանք չեն կատարել համաշխարհային հանրությանը տված իրենց խոստումները: Այս մասին France 5 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, գրում է reuters.com-ը:
«Ֆրանսիան հրաժարվում է որևէ հարաբերություն ունենալ այս կառավարության հետ: Նրանք (թալիբները) վերջին մի քանի օրերի ընթացքում ասում էին, որ իրենք ոչ միայն օտարերկրացիներին, այլև աֆղաններին առաջարկել են հանգիստ լքել երկիրը, խոստացել են ներառական կառավարություն, բայց ի վերջո նրանք ստել են», - պարզաբանել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան թալիբներից պահանջել է ապահովել բոլոր ցանկացողների անարգել հեռացումը երկրից, հումանիտար օգնության ապահովում, քաղաքացիների, մասնավորապես կանանց իրավունքների պահպանում և «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցության դադարեցում: Այնուամենայնիվ, սրանից ոչ մեկը չի արվել:
Լե Դրիանը հիշեցրել է, որ Ֆրանսիան դեսպան ունի Աֆղանստանում, սակայն թալիբների հետ շփումներն իրականացվում են միայն տեխնիկական տարբեր խնդիրների լուծման համար, մինչդեռ ճանաչման մասին խոսք չկա: Նա ընդգծել է, որ Փարիզն ակնկալում է գործողություններ Աֆղանստանի նոր կառավարությունից, քանի որ երկրին անհրաժեշտ է կառուցել միջազգային հարաբերություններ: