Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 18 554 դեպք
Международные новостиՌուսաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը մեկ օրում աճել է 18 554-ով՝ հասնելով 7 140 070-ի, հաղորդում է ТАСС-ը:
Կորոնավիրուսից հետո մեկ օրում ապաքինված ռուսաստանցիների թիվն աճել է 14 497-ով: Ընդամենը ապաքինվել է արդեն 6 389 657 մարդ: Ներկայում Ռուսաստանում շարունակում է բուժվել 557 664 քաղաքացի:
Կորոնավիրուսի պատճառով մահերի թիվը մեկ օրում աճել է 788-ով՝ ի տարբերություն նախորդ օրվա, երբ գրանցվել էր 796 մահվան դեպք: Վարակի հետեւանքով ընդհանուր առմամբ մահացել է 192 749 պացիենտ: