Թալիբները հայտարարել են, որ առեւտրային գործողությունները կիրականացվեն աֆղանական տարադրամով
Международные новостиԱֆղանստանում առեւտրային փոխանցումների իրականացման դեպքում բոլոր գործարքները կկատարվեն աֆղանական տարադրամով, նշված է «Աֆղանստանի Իսլամական էմիրատի» պաշտոնական օգտահաշվում արաբերենով»: Այդ մասին հաղորդում է The Khaama Press գործակալությունը:
«Բոլոր գործնական գործողությունները կիրականացվեն աֆղանական տարադրամով: Խոշոր կոմերցիոն գործարքներում Պակիստանի ռուպի կիրառելու մասին հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում»: «Թալիբանը» հայտարարել է, որ չի կայացնի որոշումներ, որոնք կարող են վնաս հասցնել ազգի նյութական եւ բարոյական շահերին:
Ավելի վաղ Պակիստանը որոշել էր Աֆղանստանի հետ առեւտրային գործարքներում հաշվարկն իրականացնել պակիստանյան ռուպիներով: