Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 657, մահվան՝ 21 նոր դեպք
ОбществоՀայաստանում սեպտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 657 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 249 803-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 5034 է:
Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք։ Սեպտեմբերի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1180 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 21 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6214-ի:
Շարունակությունը՝ այստեղ