Ոստիկանությունը փնտրում է Նիկոլ Փաշինյանի նկարի մեկնաբանություններում վիրավորանք գրած անձին
ОбществоՈստիկանությունից ստացվել է գրություն, որ Հրանտ Ա.-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի մեկնաբանություններում կատարել է վիրավորանք պարունակող գրառում:
Ոստիկանությունից Իրավաբան.net-ի հետ զրույցում լուրը հաստատեցին և նշեցին, որ նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ Քրեական օրենսգիրքը լրացվել է ծանր վիրավորանքի մասին հոդվածով։ Նշված հոդվածը ուժի մեջ է մտել օգոստոսի 30-ին։
Այսպիսով, անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը` պատժվելու է տուգանքով` 100-500 հազար դրամի չափով:
Ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝
1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,
2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվելու է տուգանքով` 500 հազարից 1 միլիոն դրամի չափով։
Եթե ծանր վիրավորանքը հասցվում է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար` պատժվում է տուգանքով` 1-3 միլիոն դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: