Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Իրանը 2-3 ամսից միջուկային ռումբի ստեղծման համար անհրաժեշտ նյութեր և հնարավորություններ կունենա
Международные новостиԻրանը երկու-երեք ամսվա ընթացքում կկարողանա արտադրել բավարար քանակությամբ նյութ և անհրաժեշտ հնարավորություններ, ինչն էլ թույլ կտա նրան ստեղծել մեկ միջուկային ռումբ: Այս կարծիքը հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը Foreign Policy ամսագրին տված հարցազրույցում:
Քաղաքական գործիչը կարծում է, որ դիվանագիտական ջանքերը չեն օգնի զրոյացնել միջուկային զենքի ոլորտում Իրանի առաջընթացը: Նա նշել է, որ Իսրայելի տեսանկյունից, Իրանին զսպելու արդյունավետ միջոց կլինի Թեհրանի վրա քաղաքական, դիվանագիտական և տնտեսական ճնշումը ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից և Եվրոպայից:
«Իրանը պետք է վախենա, որ ԱՄՆ-ն և նրա գործընկերները լուրջ են տրամադրված», - ասել է Գանցը:
Նախարարը նաև զգուշացրել է, որ տարածաշրջանում միջուկային սպառազինությունների մրցավազք կարող է սկսվել, եթե Իրանը հասնի իր նպատակին:
«Մյուս երկրները պարապ չեն նստի», - ասել է նա: