Մոսկվայում առաջին անգամ COVID-19-ի բուժան նոր թերապիա են կիրառել
Международные новостиՌուսաստանի քաղաքներից առաջինը մայրաքաղաք Մոսկվայում են սկսել կիրառել մոնոկլոնալ վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների խմբի նոր պատրաստուկները. առաջին հիվանդները դարձել են հղի կանայք: Այդ մասին հայտնել է սոցիալական զարգացման հարցերի գծով Մոսկվայի փոխքաղաքագլուխ Անաստասիա Ռակովան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, COVID-19-ով հիվանդ կանանց բուժման համար հղիության ժամանակաշրջանում հնարավոր է մոնոկլոնալ վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների խմբի պատրաստուկների կիրառումը: Այսօրվա դրությամբ Մոսկվայում արդեն ավելի քան 70 հիվանդ ստացել է այս թերապիան»,-Ռակովայի խոսքը մեջբերում է Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Նա նշել է, որ պատրաստուկները կիրառելիս չեն գրանցվել անցանկալի երեւույթներ, նշվել է վիրուսի արագ չեզոքացում և հիվանդների վիճակի բարելավում: Այս պատրաստուկներն օգտագործում են կորոնավիրուսային հիվանդության վաղ փուլում հիվանդներին բուժելու համար, որոնց մոտ առկա են հիվանդության ծանր ընթացքի ռիսկերը: