Ծառուկյանին չլսեցին, և ահա արդյունքը
Аналитика«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռևս խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ նախազգուշացնում էր առողջապահական համակարգին սպառնացող կոլապսի մասին։ Նշենք, որ առողջապահության նախարարը օրեր առաջ հաստատեց, որ որոշակի կատեգորիաների համար պետպատվերով տրամադրվող բուժօգնությունը դադարեցվում է մինչև եկող տարվա սկիզբ։ Խնդիրը բնականաբար բյուջետային է։ ՀՀ բյուջեն չի կարողանում ապահովել անհրաժեշտ բուժօգնությունը և գործող իշխանությունները պարզապես որոշել են խոցելի շատ խմբերի համար դադարեցնել պետպատվերով օգնությունը։
Դեռևս ընտրություններից առաջ ԲՀԿ ղեկավարը Գավառում նշել էր. «Տեսնում եմ՝ պետությունը չի արդարացնում, լիարժեք արդյունավետ չի, թող փոխեն սերտիֆիկատի տեսքով, որ մարդիկ արժանապատիվ գնան հիվանդանոց, գլուխը չկախեն, չամաչեն»։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի առաջարկը բնականաբար թույլ կտար խուսափել պետպատվերի համակարգում կանխատեսվող խնդիրներից։ Հայաստանի իշխանությունները մատը մատին չտվեցին իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Ընդամենը երեք ամիս հետո՝ արդեն սեպտեմբերին, առողջապահական համակարգը կանգնած է լուրջ խնդիրների առջև։ Դրան էլ գումարվում է նաև կորոնավիրուսի դեմ պայքարի բացարձակ ձախողումը և Հայաստանի առողջապահական համակարգի խռխռոցը կարող է դեռ շատ երկար լսվել։
Հատկանշական է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը դեռ ամիսներ առաջ էր կանխատեսում այս խնդիրը, մինչդեռ Ծառուկյանը առողջապահական ոլորտի փորձագետ չէ և, ըստ էության, առողջապահության նախարարությունը ղեկավարողները պետք է իրենք ավելի լավ պատկերացնեին խնդիրները, սակայն ի տարբերություն գործող իշխանությունների, առողջապահական ոլորտի պատասխանատուների, Ծառուկյանը լավ խորհրդականներ ունի, որոնք նրան տեղեկացրել էին, թե ինչ խնդիրներ ունի ժողովուրդը։ Հարկ է նշել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տարիներ շարունակ արձանագրել է, թե՛ առողջապահական, թե՛ տնտեսական, թե՛ արտաքին քաղաքական ու ներքաղաքական ոլորտներում առկա խնդիրները, նախանշել նաև դրանց կարգավորման ուղիները, սակայն թե՛ նախկին իշխանությունները, թե՛ ներկա գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ուշադրություն չեն դարձրել բոլոր այն հարցերին, որոնք կարողացել է հանրային շահը սպասարկելով առաջ մղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, վերջնարդյունքում շոշափելի օգնություն է եղել Հայաստանի բնակիչների համար։
Ցավոք, ոչ բոլոր հարցերում են իշխանությունները ականջալուր եղել ԲՀԿ-ին։ Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ մեր քաղաքացին կրկին կանգնած է խնդիրների առջև։ Նույն իրավիճակն է նաև գյուղատնտեսության ոլորտում, երբ տարբեր մարզերում բողոքի ակցիաների մասնակիցները այլևս հույս չեն կապում Հայաստանի գործող իշխանությունների հետ, փակում են ճանապարհները և կոչ անում, որպեսզի Գագիկ Ծառուկյանը գա ու տեր կանգնի իրենց, կարգավորի բոլոր խնդիրները։
Տիգրան Գասպարյան