ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Բողոքի ակցիա քաղաքապետարանի շենքի առջև, տեղական ինքնակառավարման ընտրություններ 300-ից ավելի համայնքներում. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ջրի որակի մոնիթորինգի համաշխարհային օր, Զոհված մոտոցիկլիստների հիշատակի համաշխարհային օր, Չիլի՝ 1810 թվականի առաջին կառավարության հիշատակի օր, Իրան՝ Պարսկական երաժշտության և պոեզիայի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1895- հնչակյանները Կոստանդնուպոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները», սակայն թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանը հարձակվել են ցուցարարների վրա՝ կոտորելով մոտ 2000 հայի:
1895– ծնվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կուրիալ կարդինալ, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը:
1908 – ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը:
1910-ծնվել է նկարիչ Հարություն Կալենցը:
1918 – Ֆրանս-հայկական համաձայնագրի հիման վրա ստեղծված Հայկական լեգեոնը ֆրանսիական բանակի կազմում Պաղեստինում մասնակցել է իր առաջին ճակատամարտին:
1939- վախճանվել է դրամատուրգ, մշակութային գործիչ Էմին Տեր-Գրիգորյանը:
1988- ադրբեջանաբնակ Խոջալու գյուղով անցնելիս քարկոծվել են գյուղատնտեսական աշխատանքներից վերադարձող հայ ուսանողներին Ստեփանակերտ տեղափոխող ավտոբուսները. մեկ մարդ զոհվել է, իսկ ավելի քան 40-ը ստացել են մարմնական վնասվածքներ:
1992 –հերթական անգամ խփվել է ադրբեջանական Ми-24 մարտական ուղղաթիռ:
2003- Հայաստանի կառավարությունը հինգ տարի ժամկետով Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ մենատիրոջը՝ «ՌԱՕ-Ե- Էս» ընկերությանն է փոխանցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հավատարմագրային կառավարումը։
2009-կառավարությունը հաստատել է տեսչական բարեփոխումների հայեցակարգը:
2014-Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում փլուզվել է 1790 թվականին կառուցված Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը:
2016- Հայաստանի 317 համայնքում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
2019-«Սանիթեքի» աշխատակիցները կրկին քաղաքապետարանի շենքի առջև բողոքի ակցիա են արել՝ պահանջելով իրենց աշխատավարձերը։
ԱՇԽԱՐՀ
53 – ծնվել է Հռոմի կայսր Տրայանոսը:
96 -Դոմիցիանոսի սպանությունից հետո Հռոմի կայսր է հայտարարվել Մարկ Կոկցեյ Ներվան:
1698 –Բաստիլ է տեղափոխվել «երկաթե դիմակով» խորհրդավոր բանտարկյալը:.
1709 –ծնվել է անգլիացի գրող Սամուել Ջոնսոնը:
1793 –ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Վաշինգտոնը դրել է առաջին քարը կառուցվող Կապիտոլիումի հիմքում:
1783 –վախճանվել է նշանավոր մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերը:
1819 – ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս Լեոն Ֆուկոն, որը հաշվարկել է լույսի արագությունը, ստեղծել է հիրեսկոպ և ֆուկոյի ճոճանակ:
1810– Չիլին անկախացել է Իսպանիայից:
1830 –ԱՄՆ-ում Բալթիմոր –Ռեյլիզ Տավերն 9 միլանոց մրցավազքում ձին առաջ է անցել ամերիկյան արտադրության շոգեքարշից:
1851 –լույս է տեսել «Նյու Յորք Թայմս» օրաթերթի առաջին համարը, որի արժեքը եղել է 2 ցենտ:
1905– ծնվել է շվեդ հայտնի դերասանուհի Գրետա Գարբոն:
1907 –ծնվել է ամերիկացի ֆիզիկոս և քիմիկոս, Նոբել յան մրցանակակիր Էդվին Մակմիլանը:
1909- վախճանվել է ֆրանսիացի ինժեներ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան Օգյուստ Շուազին:
1911- վախճանվել է Ռուսական Կայսրության պետական գործիչ, վարչապետ Պյոտր Ստոլիպինը:
1932 –թագավորներ Հիջազան և Նեդժդա Աբել Ազիզը միավորել են իրենց թագավորությունները, նոր երկիրը սկսել է կոչվել Սաուդյան Արաբիայի Թագավորություն:
1947 –ԱՄՆ-ում ռազմաօդային ուժերը դարձել են առանձին զորատեսակ. ստեղծվել է ԿՀՎ-ն:
1961-ԽՍՀՄ-ի ֆիզիկայի ինստիտուտի լ յումինիսցենցիայի լաբորատորիայում գործարկվել է արհեստական ռուբինի բյուրեղով աշխատող առաջին լազերը:
1961– ծնվել է ֆրանսիացի գիտաֆանտաստիկ ժանրի գրող, փիլիսոփա և միլիոնատեր Բերնար Վերբերը:
1970 –վախճանվել է ամերիկացի կիթառահար, երգիչ և կոմպոզիտոր Ջիմի Հենդրիքսը:
1976 -Չինաստանում տեղի է ունեցել Մաո Ցզե Դունի հուղարկավորությունը:
1976– ծնվել է բրազիլացի ճանաչված ֆուտբոլիստ Ռոնալդոն:
2014- կայացել է Շոտլանդիայի անկախության հանրաքվեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում