Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը
Международные новостиԻրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունը, գրում է minval.az-ը:
Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ընթացիկ փոփոխությունները, հատկապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանամերձ գոտիներում տիրող իրավիճակը և Գորիս-Ղափան ճանապարհի տրանսպորտային նոր պայմանները, ինչպես նաև այլ հարցեր:
Հիշեցնենք՝ մի քանի օր է՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական անցակետ է հայտնվել:
Բացի այդ, Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական անցակետի ոստիկանները զինծառայողներին (Որոտանի տարածքի սահմանապահ զորքերին) հաց հասցնող քաղաքացիական ավտոմեքենա են կանգնեցրել։
Նաև ադրբեջանցիները ստուգումներ են իրականացնում և մաքսատուրք են գանձում իրանցի վարորդներից։