Այսօր Գյումրու օրն է․ պաշտոնյաներից ովքեր են այցելել Գյումրի
ОбществоԱրդեն տեղեկացրել ենք, որ ավագանու որոշմամբ Գյումրու օրը նշվում է սեպտեմբերի 18-ին, զուսպ ու գրեթե աննկատ: Քաղաքում մասշտաբային հավաքներ չեն լինի, սակայն միջոցառումներ նախատեսված են: Թեև մասսայական միջոցառումներ նախատեսված չեն, բարձրաստիճան պաշտոնյաների եւ հյուրերի այց ևս նախատեսված չէ, սակայն տեղեկացանք, որ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը Գյումրի է այցելել՝ հավանաբար քաղաքի տոնին մասնակցություն ունենալու նպատակով։ Տեղեկացանք նաև, որ աս պահին նաև Գյումրիում են ընդդիմադիր քաղաքական գործիչներից մի քանիսը։
Նկատենք, որ ընդամենը մեկ ամիս անց Գյումրիում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, եւ այդ համատեքստում իշխանական եւ ընդդիմադիր ուժերի հատուկ ուշադրությունը քաղաքի նկատմամբ պատահական չէ։