Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն Սոչիում
Международные новостиՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն սեպտեմբերին Սոչիում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաներին:
Լրատվամիջոցը գրում է, որ քննարկման հիմնական թեման լինելու է իրավիճակը սիրիական Իդլիբում: «Օրակարգի գլխավոր հարցը Սիրիան է, մասնավորապես՝ Իդլիբը: Իդլիբի (2020թ. մարտին հրադադարի ռեժիմ) համաձայնագրի պայմանները լիովին չեն իրականացվել», – Reuters-ը մեջբերում է աղբյուրին: