Բայդենը խնդրել է հեռախոսազրույց կազմակերպել Մակրոնի հետ
Международные новостиԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խնդրել է մոտ օրերս հեռախոսազրույց կազմակերպել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:
«Նախագահ Բայդենը խնդրեց խոսել Հանրապետության նախագահի հետ: Նախագահ Մակրոնի և նախագահ Բայդենի միջև հեռախոսազրույցը կկայանա մոտ օրերս»,- ասել է Ատալը։
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ամերիկայի առաջնորդ Ջո Բայդենը և Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը այս շաբաթ հայտարարեցին պաշտպանության և անվտանգության AUKUS նոր գործընկերության ձևավորման մասին: Ավստրալիան այնուհետ խզեց 56 միլիարդ եվրո արժողությամբ սուզանավերի համաձայնագիրը Ֆրանսիայի հետ: Ֆրանսիացիները հետ են կանչել իրենց դեսպաններին ԱՄՆ-ից և Ավստրալիայից: