Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհին մեքենա է շրջվել․ ուղևորներից մեկը տեղում մահացել է
Общество2021 թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի 45-րդ կիլոմետրին միմյանց են բախվել ԱՀ Մարտունի քաղաքի 1995թ. ծնված բնակչի վարմամբ «Wolksvagen golf-3» և Ստեփանակերտ քաղաքի 1991թ. ծնված բնակչի վարմամբ «Wolksvagen vento» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Wolksvagen vento» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը կողաշրջվել է, որի հետևանքով ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի 1981թ. ծնված Մարգարիտա Էլդարի Թադևոսյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ վարորդն ու 3 ուղևորներ ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն:
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության ավագ քննիչը:
Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ԱՀ քննչական կոմիտեում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: