Վլադիմիր Պուտինն իրեն հիանալի է զգում․ Պեսկով
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն հիանալի է զգում, սակայն հաջորդ շաբաթ նա կշարունակի աշխատել ինքնամեկուսացման պայմաններում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նա իրեն հիանալի է զգում, աշխատում է: Բայց այս շաբաթ միջոցառումները կշարունակվեն հիմնականում տեսաժողովի ձևաչոփով»,- նշել է Պեսկովը: