Ուկրաինայում նոր եվրոմայդան է կանխատեսվում
Международные новостиՈւկրաինայում հակակառավարական տրամադրությունների աճը Վլադիմիր Զելենսկու ցածր վարկանիշի ֆոնին կարող է հաջորդ տարվա սկզբին նոր բողոքի ցույցեր առաջացնել: Այս մասին Առաջին անկախ հեռուստաալիքի եթերում ասել է Ուկրաինայի վերլուծության և քաղաքականության կառավարման ինստիտուտի տնօրեն Ռուսլան Բորտնիկը:
Նրա կարծիքով՝ եթե բողոքի ակցիաների համար հավաքվի առնվազն հիսուն հազար մարդ, բնակչության հավատարմության ցածր մակարդակի պատճառով Ուկրաինայի նախագահին իր պաշտոնում պաշտպանող չի լինի:
Փորձագետը նշել է, որ Զելենսկու քաղաքականության կողմնակիցների ներկայիս 30%-ը պարզապես ի վիճակի չէ պաշտպանել իրենց առաջնորդին, ուստի նա դժվար թե հույս ունենա «կանաչ հակամայդանի» վրա:
«Նա չունի գաղափարական ընտրազանգված, որը դուրս կգա իրեն պաշտպանելու և բախվելու է աջ արմատական խմբավորումների հետ»,-բացատրել է Բորտնիկը՝ հավելելով, որ Ուկրաինայի առաջնորդի հակաէլեկտորատը, ընդհակառակը, բաղկացած է բողոքի ցույցերին մասնակցելու պատրաստ մարդկանցից: Մասնագետը համոզված է, որ մոտ ապագայում Ուկրաինայում անկարգություններ պետք չէ ակնկալել, սակայն իշխանությունների ցանկացած սխալ կարող է ազդակ դառնալ նրանց պայթյունավտանգ զարգացման համար: