Ստորագրվեց հզոր համաձայնագիր. Վահան Քերոբյան
ЭкономикаԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ստորագրվեց զարգացման ծրագրերի ֆինանսավորման ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակային հզոր համաձայնագիր:
Համաձայնագրի նպատակն է ստեղծել պլատֆորմ, ինչի արդյունքում կողմերի միջև համագործակցությունը, հատկապես քաղաքային զարգացման ծրագրերի շուրջ, ավելի սերտ կդառնա։
Համաձայնագիրը ստորագրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) և Հայաստանի զարգացման ու ներդրումների կորպորացիայի միջև»։