Արցախի բանակում անկազմակերպ վիճակ է
Общество«Հրապարակ»-ը գրում է.
«Հուլիսի 1-ից Արցախում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրայինների աշխատավարձերի կտրուկ աճն ակտիվություն է մտցրել՝ ավելացնելով ծառայել ցանկացողների թիվը, քանի որ մոտ 350-400 հազար դրամ են ստանալու, սակայն բանակում անկազմակերպ վիճակ է․
«Ով ասես՝ փողի համար գալիս է ծառայության, անգամ ԱԱԾ, փրկարար եւ ոստիկանության աշխատակիցներն են գերադասում թողնել կաբինետային ցածր աշխատավարձը եւ մարտական հերթապահություն իրականացնել»։ Սակայն անբարենպաստ վիճակում են հայտնվել կորսված տարածքների սպայակազմերը՝ բոլորին տեղավորել չի հաջողվել»: