Ավելի լավ է՝ հայերը մեզ չզայրացնեն․ Ալիևը սպառնացել է նոր պատերազմով
Международные новостиԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ապարդյուն» է համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը բարձրացնելու Հայաստանի դիրքորոշումը:
«Ցավոք, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ բարձրացվում է, ինչը լիովին անհեռանկարային է: Կարծում եմ, որ դա վնասակար և վտանգավոր է Հայաստանի համար ներկայիս անմխիթար վիճակում: Նրանք չպետք է մոռանան ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը: Եթե Հայաստանը շարունակի տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանի դեմ, ապա մեզ համար դժվար կլինի ձեռնպահ մնալ Հայաստանի նկատմամբ փոխադարձ պահանջներից: Մենք դրա համար ավելի շատ հիմքեր ունենք նույն «Զանգեզուրի և Գոյչա լճի» նույն շրջանի պատմական պատկանելության, տարածքային պահանջների ավելի պատմական նախադրյալների առումով: Բայց մենք դրանք չենք ցուցադրում »,-ասել է Ալիևը «Ազգային պաշտպանություն» ռուսական ամսագրին տված հարցազրույցում։
«Ավելի լավ է՝ նրանք մեզ չզայրացնեն ու չնյարդայնացնեն, այլ համաձայնեն, քանի դեռ մեր առաջարկը սեղանին է: Նույնը կարող է կրկնվել նաև այս դեպքում: Մենք Հայաստանին առաջարկեցինք ժամանակին կանգ առնել: Մենք նրանց առաջարկեցինք կամովին լքել մեր տարածքները, սակայն նրանք չհամաձայնվեցին, և այժմ նրանք քաղում են դառը պտուղները»,-սպառնացել է Ալիևը: