Թուրքիայում նորածին երեխաներին սխալմամբ կորոնավիրուսի պատվաստանյութ են ներարկել
Международные новостиԹուրքիայում բժիշկները սխալմամբ կորոնավիրուսի դեմ պատվաստել են մինչև մեկ տարեկան երեխաներին: Այս մասին հայտնել է Իզմիրի Էգեյան համալսարանի բժշկության ֆակուլտետի պրոֆեսոր դոկտոր Ջաֆեր Կուրուգոլը՝ NTV հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքոով՝ «երբեմն երեխաներին սխալմամբ ներարկել են COVID-19 պատվաստանյութը հեպատիտ B պատվաստանյութի փոխարեն»: Միևնույն ժամանակ, Կուրուգոլը պնդում է, որ «որևէ կողմնակի ազդեցություն չի հայտնաբերվել՝ նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ երեխաները պատվաստանյութերի մեծ չափաբաժիններ են ստացել։ Նման դեպքեր են տեղի ունեցել երեխաների հետ, ներառյալ մեկ և վեց ամսական հասակում»: Բժիշկը չի նշում, թե քանի նման դեպք է գրանցվել հանրապետությունում:
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մինչ օրս հանրապետությունում ավելի քան 106 միլիոն մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, 53 միլիոն մարդ ստացել է պատվաստանյութի առաջին բաղադրիչը: