Երեք մարդ է զոհվել Մոնտանա նահանգում գնացքի վթարի հետեւանքով
Международные новостиԳնացքը դուրս է եկել ռելսերից Մոնտանա նահանգի Լիբերտի շրջանում շաբաթ ցերեկը, որի հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այդ մասին հաղորդել է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով տարածաշրջանային շերիֆին եւ Amtrak երկաթուղային ընկերության հայտարարությանը, որին պատկանում է գնացքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով՝ նրանք ունեն երեք մարդու զոհվելու մասին տեղեկություններ:
«Նախնական տեղեկություններով՝ գնացքում գտնվել է 147 ուղեւոր եւ գնացքի անձնակազմի 13 անդամ: Amtrak-ը համագործակցում է տեղական իշխանությունների եւ տուժած ուղեւորներին տեղափոխման գործում եւ մնացածին տարհանելու հարցում»,- CBS-ը մեջբերում է Amtrak-ի հայտարարությունը: The New York Times թերթի տվյալներով՝ տուժել է առնվազն 50 մարդ:
Ավելի վաղ KXLY հեռուստաալիքը հաղորդել է, որ գնացքն ուղեւորվում էր Սիեթլ-Չիկագո երթուղով: Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատում են փրկարարները: