Ինչու՞ եք դուք ուզում պատվաստել արդեն իսկ Քովիդ տարած ու ապաքինված մարդկանց
Общество«Covid-ի նկատմամբ բնական իմունիտետը ուժեղ է:
Քաղաքականություն մշակողները կարծես վախենում են դրա մասին խոսել։
Մարդիկ, ովքեր որոշում են կայացնում իրենց առողջության մասին, արժանի են իրենց ղեկավարների ազնվությանը»:
Այսպես է սկսում Վաշինգտոն Փոստ պարբերականում սեպտեմբերի 15-ին լույս տեսած ԱՄՆ Ջոն Հոպկինսի Բժշկության ու Բլումբերգի Հանրային Առողջապահության դպրոցների պրոֆեսոր Մարտի Մակարի հոդվածը (հղումը մեկնաբանություններում):
«Նորմալ է ունենալ սխալ գիտական վարկածներ: Բայց, երբ նոր տվյալներն ապացուցում են, որ դրանք սխալ են, դուք պետք է հարմարվեք: Ցավոք, շատ ընտրված առաջնորդներ և հանրային առողջապահության պաշտոնյաներ չափազանց երկար են պահել այն վարկածը, որ բնական իմունիտետը անհուսալի պաշտպանություն է առաջացնում COVID-19-ից․ մի ենթադրություն, որն արագորեն հերքվեց գիտության կողմից:
Ավելի քան 15 հետազոտություններ ցույց են տվել նախկինում վիրուս ունենալու պատճառով ձեռք բերված իմունիտետի ուժը:
Երկու շաբաթ առաջ Իսրայելում կատարված 700,000 մարդու մասնակցությամբ հետազոտությունը ցույց տվեց, որ նրանք, ովքեր նախկինում վարակվել էին, 27 անգամ ավելի քիչ հավանականություն ունեն երկրորդ անգամ կլինիկական դրսևորումներով Քովիդ տանել, քան պատվաստվածները:
Սա հաստատեց նաև Քլիվլենդի կլինիկայի բուժաշխատողների շրջանում այս տարվա հունիսին իրականացված հետազոտությունը, որի արդյունքներով նախկինում կորոնավիրուսի նկատմամբ դրական թեստ ունեցողներից ոչ ոք կրկնակի չի վարակվել: Հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ «այն մարդիկ, ովքեր հիվանդացել են SARS-CoV-2 վարակով, դժվար թե որևէ օգուտ ստանան covid-19 դեմ պատվաստումից»:
Եվ մայիսին, Վաշինգտոնի համալսարանի հետազոտությունը ցույց տվեց, որ նույնիսկ թեթև ընթացքով կորոնավիրուսային վարակը առաջացնում է երկարատև իմունային պաշտպանվածություն»:
«Այսպիսով, գիտական տվյալները ցույց են տալիս, որ բնական իմունիտետը նույնքան լավն է, կամ նույնիսկ ավելի լավը, քան պատվաստանյութի հետևանքով առաջացրած իմունիտետը: Ահա թե ինչու էր դա այդքան հիասթափեցնող, երբ Բայդենի վարչակազմը բազմիցս պնդել էր, որ պատվաստանյութերով ապահովված իմունիտետը գերադասելի է բնական վարակով պայմանավորված իմունիտետից:
Հնացած տեսության նկատմամբ այդ հավատարմությունն արտացոլվում է նաև նախագահ Բայդենի վերջին հայտարարության մեջ, ըստ որի խոշոր ընկերությունները պետք է պահանջեն իրենց աշխատակիցներից պատվաստվել կամ պարբերաբար ենթարկվել թեստերի՝ անկախ նրանից, նախկինում հիվանդացել են, թե ոչ»:
Հոդվածն ավարտվում է հետևյալ մտքերով՝
«Սխալ վարկածը, որ բնական իմունիտետը անվստահելի է, հանգեցրել է հազարավոր ամերիկացիների կյանքերի կորստի, պատվաստանյութերից առաջացած այնպիսի բարդությունների, որոնցից հնարավոր էր խուսափել, ինչպես նաև վնաս է հասցրել հանրային առողջապահության պաշտոնյաների նկատմամբ վստահությանը»:
«Հանրային առողջապահության ոլորտի պատասխանատուները, փոխելով իրենց դիրքորոշումը բնական իմունիտետի վերաբերյալ, երկար ճանապարհ կանցնեն հանրության վստահությունը վերականգնելու համար՝ գաղափարի նկատմամբ այդքան թշնամանքից հետո»:
Հ.Գ. Իսկ հիմա հարց Առողջապահության նախարարությանը. Ինչու՞ եք դուք ուզում պատվաստել արդեն իսկ Քովիդ տարած ու ապաքինված հարյուր հազարավոր մարդկանց, երբ նրանց վարակման հանդեպ անընկալունակությունը շատ ավելի կայուն, տևական և արդյունավետ է, քան ներկայում կիրառվող բոլոր պատվաստանյութերի դեպքում։
Հակահամաճարակային Ալյանս