Պուտինը և Էրդողանը պատրաստվում են Հայաստանի դեմ պայմանագրին
АналитикаLragir.am-ը գրում է.
Աֆղանստանից զորքը հանելուց հետո ԱՄՆ-ն պետք է նույնն անի նաեւ Սիրիայում եւ Իրաքում, CBS հեռուստաընկերությանն ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, տեղեկացնում է ՌԻԱ-ն։ Եթե մենք ցանկանում են ծառայել խաղաղ նպատակների, ապա իմաստ չկա մնալ այդ երկրներում, ասել է նա, ավելացնելով, որ այդ երկրների ժողովուրդներն ու կառավարություններն իրավունք ունեն ինքնուրույն կայացնել որոշումները։
ՄԱԿ ԳԱ նստաշրջանին մասնակցելու համար ԱՄՆ այցին Էրդողանը ԱՄՆ եւ ՌԴ միջեւ «մանեւրելու» նոր խաղ սկսեց։ Սակայն ԱՄՆ-ն կարծես թե այլեւս չի տրվում այդ խաղին, իսկ Բայդեն-Էրդողան հանդիպում կազմակերպելու թուրքական ջանքերը չհաջողեցին։ Դրանից հետո Էրդողանը սկսեց փառաբանել Պուտինին, որի հետ պատրաստվում է հանդիպել սեպտեմբերի 29-ին։ Հանդօպման հիմնական թեմաներն են լինելու Սիրիական Իդլիբը եւ Հարավային Կովկասը։ Իդլիբում Պուտինն արդեն երկու անգամ կասեցրել է Ասադի բանակի գրոհը, ով նպատակ ունի վերականգնել Սիրիայի այդ նահանգի վերահսկողությունը։ Ասադը նոր քաղաքականություն է սկսել՝ ռուս-թուրքական համաձայնությունները կոտրելու նպատակով։ Իսկ Հարավային Կովկասում Մոսկվան ու Անկարան պատրաստվում են Հայաստանի դեմ «խաղաղության պայմանագրին»։