Ալիևը հեգնել է Հայաստանին
Международные новостиԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն լուծել է ղարաբաղյան հակամարտությունը ռազմաքաղաքական միջոցներով, պատերազմը մնացել է անցյալում:
«Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը: Մենք խնդիրը լուծեցինք ռազմաքաղաքական միջոցներով, պատերազմը մնաց անցյալում, ղարաբաղյան հակամարտությունը նույնպես մնաց պատմության մեջ: Թող Հայաստանն իր տարածքում ստեղծի «Լեռնային Ղարաբաղ» անունով տարածքային միավոր, և մենք դա կճանաչենք։ Իսկ Ադրբեջանում այդպիսի տարածք չկա։ Այս հարցը լուծված է»,-ասել է Ալիևը «հիշատակի օրվա կապակցությամբ» հնչեցրած իր ուղերձում: