Ղազանչեցոց եկեղեցու անեծքը քո ընտանիքի վրա, վառվես ամբողջ կյանքում. զոհված զինվորի մայրը՝ Նիկոլ Փաշինյանին
TVԱյսօր՝ սեպտեմբերի 27-ին, զոհված մայորի մայրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր եկել որդու լուսանկարը ձեռքին։
Վերջինս վստահ է, որ եթե Նիկոլ Փաշինյանը չգար իշխանության, ապա Արցախը չէր հանձնվի.
«Եթե Փաշինյանը չլիներ, Արցախը չէր վաճառվի։ Տեսնո՞ւմ եք՝ հանձնել բառը չեմ օգտագործում։ Այն վաճառված է փողով, փաստեր ունեմ: Նիկո՛լ, հողերը ծախել ես, երկիրը ծախել ես, որովհետև քոնը չէր։ Ղազանչեցոց եկեղեցու անեծքը քո ընտանիքի վրա, վառվես ամբողջ կյանքում, դժոխքի բաժին դառնաս»,- ասում է զոհված մայոր Դավիթ Առուշանյանի մայրը:
Նա այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանն է պատերազմը սկսել և այն էլ՝ դիտավորյալ. «Փաշինյանը պատերազմը սկսել է դիտավորյալ, այն տանուլ է տվել դիտավորյալ և երկիրը ծախում է դիտավորյալ: Մեր ողջ պատմության մեջ ո՞ր հայն է դրական ազդակ սպասել թուրքից, որ ինքն է սպասում: Նրանք եռյակ եղբայր են՝ Նիկոլ, Ալիև և Էրդողան: Եկե՛ք ինձ բռնե՛ք, սատկացրե՛ք, ես չեմ ուզում ապրել առանց իմ էրեխու»,- նշեց նա: