Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 772 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացի
ОбществоՀայաստանում սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 772 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 259779 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1698811 վերջին մեկ օրում` 4988 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 12567 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 332-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 240730 անձ` վերջին մեկ օրում 425 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 5277 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1205 է: