Հայտնի է՝ վաղը ինչ են քննարկելու Պուտինն ու Էրդողանը
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին Սոչիում կայանալիք բանակցություններում կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Սեպտեմբերի 29-ին Սոչիում կկայանան բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Նախատեսվում է քննարկել ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ քաղաքական, առևտրային և տնտեսական ոլորտներում: Կարծիքներ կփոխանակվեն նաև արդիական միջազգային հարցերի, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում իրավիճակի զարգացման վերաբերյալ», - ասվում է հաղորդագրության մեջ: