ԵԼ․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
СпортՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի լիգայի երկրորդ տուրի արդյունքւոմ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին։
Լավագույն քառյակում է Մոսկվայի «Սպարտակի» հոլանդացի հարձակվող Կվինսի Պրոմեսը, որը դուբլի հեղինակ դարձավ իտալական «Նապոլիի» հետ խաղում, ռուսական թիմը հաղթեց 3։2 հաշվով։
Մրցանակին հավակնում են նաեւ «Լիոնի» կամերունցի հարձակվող Կառլ Տոկո-Էկամբին, որը դանիական «Բրոնդբյուի» հետ դիմակայությունում նույնպես դուբլի հեղինակ դարձավ, ֆրանսիական ակումբը հաղթեց 3։0 հաշվով,
«Օլիմպիակոսի» հույն կիսապաշտպան կիսապաշտպան Գիորգոս Մասուրասը, որը երկու գոլ խփեց թուրքական «Ֆեներբահչեի» դարպասը, հունական թիմը հաղթեց 3։0 հաշվով,
պորտուգալական «Բրագայի» բրազիլացի հարձակվող Վանդերսոն Գալենոն, որը դանիական «Միդտյուլանդի» հետ խաղում (3։1) դարձավ դուբլի հեղինակ։
Քվեարկությունն անցկացվում է ՈւԵՖԱ-ի կայքում։