Ինքնասպանություն Արցախի Մարտակերտի շրջանի Վանք համայնքում
ОбществоԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:25-ին, ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք համայնքի 1948թ. ծնված Ալյոշա Միրզաջանի Սահակյանի կողմից իր առանձնատանը պարանից կախվելու եղանակով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Արցախի ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության ավագ քննիչը:
Կատարվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Նախաքննությունը շարունակվում է: