Իրանական զորավարժությունները ողջամիտ պատասխան են․ «Փաստ»
Международные новости«Փաստ» օրաթերթը գրում է
infoteka24.ru-ն գրում է, որ իրանական Irdiplomacy վերլուծական կայքը հարցազրույց է վերցրել Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր և միջազգային հարցերի փորձագետ Ջալալ Միրզաիի հետ Իրանի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների հարցով: Փորձագետի գնահատականներում կարել ի է առանձնացնել հետևյալ շեշտադրումները.
- Պատերազմից հետո Ալիևն ամրապնդել է իր իշխանությունը:
-Թուրքիան և Ադրբեջանը կանոնավոր զորավարժություններ են անցկացնում, նաև հրավիրում են մասնակցելու դրանց արտատարածաշրջանային ուժերին, բայց ոչ Իրանին:
- Իրանական զորավարժությունները ողջամիտ պատասխան են ադրբեջանա-թուրքական զորավարժություններին:
- Ադրբեջանական և թուրքական մամուլը վարում է հակաիրանական քարոզչություն, խեղաթյուրում պատմությունը, փորձում հրահրել անջատողական սադրանքներ:
- Ադրբեջանը դարձել է Թուրքիայի վասալը:
- Հայաստանը երբեք չի փորձել Իրանում անջատողականություն հրահրել, իսկ Ալիևն ու Էրդողանը փորձում են փոխել անվտանգային իրավիճակը տարածաշրջանում՝ առանց հաշվի առնելու Իրանի մոտեցումները:
- Բաքուն և Անկարան փորձում են ստիպել Իրանին Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ կառուցել իրենց շահերին համապատասխան, Հայաստանի փոխարեն նախընտրել Ադրբեջանն և Թուրքիան:
- Բաքուն իր գործողություններով փորձում է Իրանին և մյուս դերակատարներին հասկացնել, որ անհրաժեշտ է համակերպվել պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ:
- Պատժամիջոցների պայմաններում Իրանին անհրաժեշտ են հարևան երկրներ, այդ թվում՝ Հայաստանը: Խոչընդոտներ ստեղծելով Հայաստանի և Իրանի միջև առևտրային հարաբերություններում՝ Բաքուն սպասարկում է ԱՄՆ -ի և Իսրայելի շահերը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում