Ереван, 13.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Երևանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը

Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ Զբոսաշրջության խորհրդի կազմում ընդգրկված պետությունների՝ Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի զբոսաշրջության լիազոր մարմինների, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր ու Զբոսաշրջության խորհուրդների ներկայացուցիչները։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Խաչատրյանը և ԱՊՀ գործադիր խորհրդի փոխնախագահ Բեկետժան Ժումախանովը։

Ողջունելով նիստի մասնակիցներին` Արթուր Խաչատրյանը կարևորել է համագործակցությունը ԱՊՀ Զբոսաշրջության խորհրդի շրջանակում։ Նա նշել է, որ Հայաստանն ակտիվ համագործակցում է ինչպես առանձին երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ։

«ԱՊՀ երկրներին միավորում է ընդհանուր պատմությունը, մշակույթը, արժեքները և ավանդույթները։ Այդ ամենը նշանակալի գործոն է, ինչը կարող է նպաստել միասնական զբոսաշրջային արտադրանքի ստեղծմանը և զբոսաշրջային հոսքերի ավելացմանը մեր երկրներում։ Մեծանում է միասնական զբոսաշրջային տարածքի անհրաժեշտությունը եղած պատմամշակութային և տնտեսական կապերի հիման վրա։ ԱՊՀ պետական մարմինների կողմից միասնական համակարգված գործողությունների իրականացումը կարող է դրական ազդեցություն ունենալ ինտեգրացիոն գործընթացների ինտենսիֆիկացման վրա։ Մեր երկրների միջև զբոսաշրջության զարգացումը շատ արդիական է, քանի որ այն ամենաարդյունավետ միջոցն է մեր ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսության և բարեկամության ամրապնդման համար», – ասել է Արթուր Խաչատրյանը և շնորհակալություն հայտնել գործադիր խորհրդին ԱՊՀ անդամ պետությունների միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ բոլոր ջանքերի համար, նաև հույս հանտնել, որ երկրների միջև ավելի ակտիվ համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում, ինչպես նաև այդ համագործակցության ուղղությունների հստակեցումը կնպաստեն զբոսաշրջության ընդհանուր խնդիրների լուծմանը և ոլորտի զարգացմանը։

ԱՊՀ գործադիր խորհրդի փոխնախագահ Բեկետժան Ժումախանովն իր ողջույնի խոսքում նշել է, որ հանդիպումը Երևանում առաջինն է երկարատև հեռավար շփումներից հետո և շեշտել, որ, չնայած կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտներին, ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության գործադիր խորհուրդը կարևոր աշխատանք է կատարել նոր երկարաժամկետ փաստաթղթերի ձևավորման ուղղությամբ․ «ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների խորհրդի նախաձեռնությամբ 2020 թ. մայիսին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության ոլորտում 2021-2030 թթ․ համագործակցության զարգացման ռազմավարությունը: Ուրախալի է, որ Խորհուրդը հոբելյանական տարեդարձին՝ ԱՊՀ ձևավորման 30-ամյակին, մոտեցել է աշխատանքի այսպիսի տպավորիչ արդյունքներով», – նկատել է Բեկետժան Ժումախանովը:

Նիստի ընթացքում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը, այդ թվում նաև՝ գինեգործակցության զարգացման տեսակետից, զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականությունն ու իրականացվող քայլերը։ Քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր, մասնավորապես՝ ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության խորհրդի՝ զբոսաշրջության բնագավառում առկա մարտահրավերներին արձագանքման աշխատանքային խմբի գործունեությունը, ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման ռազմավարության 2021-2023թթ․ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի գործունեության ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում պետական և մասնավոր հատվածի գործընկերության զարգացմանը վերաբերող հարցեր:

Երկրները կարևորել են հատկապես այս օրերին համատեղ ջանքերով զբոսաշրջության վերականգնման և վերաիմաստավորման, համատեղ զբոսաշրջային փաթեթներ ձևավորելու անհրաժեշտությունը։

Նիստի արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ համագործակցության շրջանակն ընդլայնելու, ԱՊՀ պետությունների կողմից առաջարկվող նախաձեռնություններում ընդգրկվելու վերաբերյալ։ Կարևորվել է ներքին զբոսաշրջության դերակատարությունը, ներկայացվել են ագրո և էկո զբոսաշրջության զարգացման ուղղությամբ մի շարք երկրների կողմից իրականացվող քայլերը։ Նիստի ավարտին ստորագրվել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստի արձանագրությունը։

Նիստը Հայաստանում անցկացնելու մասին որոշումն ընդունվել է 2019 թ․- ին` ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստի շրջանակներում։ 2020 թ․-ին կայացած Խորհրդի հերթական նիստի ընթացքում Խորհրդի ղեկավարումը փոխանցվել է Հայաստանին։

Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у власти