Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
СпортՆորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները:
Օլիմպիական խաղերի մասնակից 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտվեց կիսաեզրափակչում: Մեր ըմբիշը կիսաեզրափակչում 0-10 հաշվով 35 վայրկյանում պարտության կրեց Դեյթոն Ֆիքսից: Մինչ կիսաեզրափակիչ հասնելը Արսենը 18-10 հաշվով հաղթել էր Ադլան Ասկարովին, 8-2 հաշվով՝ Աիբեգ Աիբեգովին:
Եզրափակիչը կկայանա վաղը, որտեղ ամերիկացի ըմբիշի մրցակիցը կլինի Հասեգավա-Մագոմեդով զույգի հաղթողը: