Իրանական օդուժը պատահաբար կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ. լարվածությունն Ադրբեջանի հետ սահմանին շարունակվում է և ցանկացած պահի կարող է վերածվել ռազմական բախման
Международные новостиԻրավիճակն իրանա-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ. Իրանը «Հայբարի նվաճողները» զորավարժությունների շրջանակում շարունակում է ռազմական տեխնիկա և անձնակազմ մոտեցնել սահմանին:
Այս մասին գրում է Военное обозрение-ն՝ նշելով, որ Ադրբեջանի և Իրանի սահմանին կարող է ևս մեկ ռազմական հակամարտություն բռնկվել: Ըստ պարբերականի՝ երկու երկրի միջև հարաբերությունների սրման պաշտոնական պատճառը Գորիս-Կապան ավտոանապարհի երկու հատվածի արգելափակումն է ադրբեջանցի զինվորականների կողմից և իրանցի վարորդներից գումարի գանձումը այդ հատվածներով երթևեկելու համար:
«Ըստ էության, Իրանին իրականում դուր չի գալիս Թուրքիայի դիրքերի ամրապնդումը տարածաշրջանում»,- նկառում է հոդվածագիրը:
2021 թվականի հոկտեմբերի 1-ին Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Նախիջևանի Ինքնավար Հանարապետության հետ սահմանի շրջանում: Ինչպես հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կյումերս Հեյդարին, ուսումնավարժանքներին ներգրավվել են զրահատեխնիկա, հրետանի, ավիացիոն ուժեր, ինչպես նաև ՌԷՊ ստորաբաժանումներ:
Առկա տեղեկությունների համաձայն՝ զորավարժություններին ներգրավվել են 16-րդ զրահատանկային դիվիզիան, 21-րդ հետևակային դիվիզիան, 64-րդ հետևակային դիվիզիան 164-րդ հետևակային բրիդագի կազմում, ԻՀՊԿ «Աշուրա» 31-րդ դիվիզիան, 65-րդ օդադեսանտային հատուկ նշանակության ջոկատը: Սահմանին են մոտեցվել Սու-24, F-14 և F-4E կործանիչները, Իլ-76 և Ս-130 տրանսպորտային օդանավերը, ինչպես նաև AH-1 «Կոբրա» և CH-47 ուղղաթիռները:
|Շարունակությունը՝ այստեղ