Ալեն Սիմոնյանը շնորհավորանք է հղել Հայաստանում ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ
ОбществоՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորանք է հղել ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ:
«Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների օրն է, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:
Հայաստանի ազգային փոքրամասնություններն իրենց խաղաղասիրությամբ, Հայաստանը հայրենիք ընդունելու արժանապատվությամբ, սեփական մշակույթով եւ ավանդույթներով մեր երկրի անբաժանելի մասն են: Նրանց ներգրավվածությունն առկա է հայաստանյան իրականության ցանկացած դրվագում:
Սիրելի՛ եղբայրներ եւ քույրեր, մաղթում եմ խաղաղություն, նորանոր ձեքբերումներ՝ ի նպաստ ձեր հոգեւոր եւ ազգային արժեքների զարգացման»: