«Ճանապարհը, որում կա անկեղծություն և սեր, լուսավորում է շուրջդ ու քեզ նկատելի դարձնում». «Փաստ»
Культура«Փաստ» օրաթերթը գրում է
Հողն արյուն է կլանում կրակոցներից էժան,
Համազարկից այս դաժան հողն արյուն է կլանում:
Տղերք, ո՞ւր եք սլանում, հերոսանում ամեն ժամ,
Հողն արյուն է կլանում, կրակոցներից էժան…
Խրամատներում գարուն է դարձյալ,
ծառեր են ծաղկում նոյեմբեր ամսին,
Ախ, զինվորի մայր, գիտցիր այս մասին,
խրամատներում գարուն է դարձյալ…
նակ Պետրոս Հոկտանյանի ստեղծագործությունից մի հատված է՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս տղերքին: Արդյո՞ք այս բանաստեղծությունները ներսում կուտակածն արտահայտելու և տարբեր հարցերի պատասխաններ տալու տարբերակ են:
Հոկտանյանը նշում է՝ պարզ հարցն ունի պարզ պատասխան. «Իսկ ինչպե՞ս կամ ինչո՞ւ չգրել, երբ մտքերս թղթին հանձնելով եմ բավարարում հոգումս ծնված կիրքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բանաստեղծը: Առայժմ տպագրված երկու գիրք ունի՝ «Կազինո» և «Մեզանից հետո»:
«Եթե նկատի ունեք գրքերի բովանդակային ծնունդները, ապա դրանք երկուսն են, իսկ ընդհանուր գրքերի կոնկրետ թիվ նշել չեմ կարող, սահմաններն իմը չեն, չեմ հիշում։ Ստեղծագործություններս ամփոփում են կյանքում տեղ գտած անհատի տարբեր զգացումներ, ապրումներ. կյանքից սերված՝ կյանքի մասին...»,-նշում է մեր զրուցակիցը: Գաղտնիք չէ, որ այսօր հեղինակներից շատերին, ավաղ, ճանաչում են միայն լավ փիառից հետո, երբեմն նաև հեղինակներին հանրաճանաչություն է բերում համացանցը: Հետաքրքրվում եմ՝ ինչպիսի՞ն է եղել ճանաչելի դառնալու նրա ճանապարհը: «Փաստորեն ճանաչելի եմ (ժպտում է-Լ.Ա.):
Երբեք չեմ մտածել այդ ուղղությամբ. գուցե գաղտնիքը հենց այդ է: Ճանապարհը, որում կա անկեղծություն և սեր, ինքնին լուսավորում է շուրջդ ու քեզ նկատելի դարձնում...»,-ասում է բանաստեղծը:
Այսօր համացանցային տիրույթում հաճախ կարելի է հանդիպել երիտասարդ բանաստեղծի ստեղծագործություններին՝ տեսանյութերի տեսքով: Դրանք հիմնականում ընթերցում են հայտնի ու սիրված դերասաններ՝ Բաբկեն Չոբանյանը, Արմեն Մարգարյանը, Դավիթ Հակոբյանը, Սամվել Թոփալ յանը և այլք, ինչպես նաև ինքը հեղինակը: Իսկ զրույցի վերջում դերասանների հետ համագործակցության մասին: «Համագործակցության հիմքում վերջիններիս կողմից դրական արձագանքն ու սերն է։ Մեծամիտ չհնչի, բայց ստեղծագործություններս սիրվել են իրենց կողմից։
Դա հիմք է հանդիսացել, որ դրանք իրենց մեկնությամբ ունկնդրեք։ Այնպես չի, որ նման առաջարկներ իրենք չեն ստանում։ Կարծում եմ՝ տողերիս անկեղծությունն է, որ նման անվանի և սիրված անձանց համախմբում է համագործակցության շուրջ»,-եզրափակում է բանաստեղծ Պետրոս Հոկտանյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում