Հայաստանի թիմի բոլոր խաղացողներն արդեն Ֆրանկֆուրտում են, դեռ չի ժամանել միայն Սելարայանը
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Ֆրանկֆուրտում։ Հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Լուկաս Սելարայանի, արդեն հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի տրամադրության տակ են:
Սելարայանը Ֆրանկֆուրտ կժամանի հոկտեմբերի 5-ին և կմասնակցի հավաքականի երկրորդ մարզմանը, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 6-ին չարտերային թռիչքով Ֆրանկֆուրտից կմեկնի Իսլանդիա։
J խմբում Հայաստանի թիմը հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի հետ։
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով - «Ուրարտու»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)
Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Մարգարյան - «Արարատ»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Կիսապատշպաններ
Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Սոլոմոն Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)
Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Ալիկ Առաքելյան - «Արարատ»
Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Լուկաս Սելարայան - «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)
Իշխան Գելոյան - «Բալթիկա» (Ռուսաստան)
Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»