Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 891 նոր դեպք, 24 մարդ մահացել է
ОбществоՀոկտեմբերի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 266208 դեպք, որոնցից 245376-ն` առողջացած, 5419-ը` մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1220 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14193 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1761967 թեստավորում: Երեկ կատարվել է 6904 թեստավորում։
Այսպիսով` հոկտեմբերի 5-ին՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 891 նոր դեպք, 22 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրցվել է նաև մահվան 2 դեպք, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։