Ереван, 25.Декабрь.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна Гюмри Трамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 дней Во Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерах За ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИД Георгий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу ФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводе Пентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимыми Армянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже» Трамп рассмешил Сталлоне на вручении премии Brent подорожала до $62,46 за баррель


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Կապանի օդակայանում մեկնարկել է ուղևորային համալիրի շինարարությունը. «Փաստ»

Общество

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Ճարտարապետության համաշխարհային օր, Հայաստան՝ Գրադարանավարի օր, Ռուսաստան՝ Ներքին գործերի աշխատողների օր, նախկին ԽՍՀՄ՝ Բրեժնևյան Սահմանադրության օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1919-Հայաստանի վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը, հաշվի առնելով Զանգեզուրի շուրջ ծագած լարված իրավիճակը, դիմել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդ Յուսուֆ Ջաֆարովին՝ կազմակերպել խաղաղության գագաթաժողով։

1926 –ծնվել է ճարտարագետ Մարտունի Պողոսյանը։

1927 –ծնվել է դերասան, կինոռեժիսոր Էդուարդ Աբալ յանը։

1937– ծնվել է նշանավոր քանդակագործ Ռաֆիկ Խաչատրյանը։

1937– վախճանվել է բանասեր, մանկավարժ, թարգմանիչ Գևորգ Ասատուրը։

1944– վախճանվել է արձակագիր, դերասան Միքայել Մանվել յանը։

1947 –ծնվել է ամերիկահայ ճարտարագետ Արմեն Տեր-Կյուրեղյանը։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Զամբիայի հետ։

2001-չեչեն գրոհայինները գնդակահարել են Աբխազիայի հայկական Նաա գյուղի 14 խաղաղ բնակչի:

2001 –վախճանվել է թավջութակահար Լևոն Գրիգորյանը։

2007- Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «32 ատամ» հաղորդումն ընդհատվել է սկանդալային միջադեպի պատճառով: Հաղորդավարը, բեմից իջնելով դահլիճ, ծեծկռտուքի մեջ է մտել հանդիսատեսներից մեկի հետ, որը ողջ եթերի ընթացքում պարբերաբար ռեպլիկներ է նետել, և վեճն այնքան է զարգացել, որ ուղիղ եթերն անմիջապես ընդհատվել է:

2011-Երևանը երկու նշանակալի մշակութային ձեռքբերում է ունեցել` բացվել է Շառլ Ազնավուրի թանգարանը, և քաղաքի կենտրոնում հանգրվանել է Օգյուստ Ռոդենի հեղինակած արձաններից մեկը:

2013-վիճահարույց վերանորոգում-վերակառուցումից հետո վերաբացվել է Փակ շուկան, իսկ Փակ շուկայի շենքի` որպես ճարտարապետական հուշարձան, աղճատման դեմ ամիսներ ի վեր պայքարած ակտիվիստները շենքի մոտ որևէ ակցիա չեն անցկացրել:

2016-առաջին անգամ, համաձայն նոր Սահմանադրության, Ազգային ժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրել փակ գաղտնի քվեարկությամբ. ընտրվել է Տիգրան Մուկուչյանը։

2017-Կապանի օդակայանում մեկնարկել է ուղևորային համալիրի շինարարությունը։

2019-Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ մարզպետի օգնականը մեղադրվել է մի սպայի դաժան ծեծի ենթարկելու մեջ, և չնայած Տրդատ Սարգսյանը հերքել է իր առնչությունը այդ միջադեպին, բայց որոշել էր թողնել պաշտոնը՝ ի նշան քաղաքական պատասխանատվության։

2020-Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախը լքել կամ բնակության վայրը փոխել է 70 հազար մարդ:

ԱՇԽԱՐՀ

3761 մ.թ.ա. -ըստ հուդայիզմի, սա աշխարհի ստեղծման օրն է, և այդ օրվանից է հաշվարկվում հետագա ժամանակագրությունը։

312 մ.թ.ա.-ըստ մակեդոնական օրացույցի, այդ օրվանից սկսվում է Սելևկիդների դարաշրջանի հաշվարկը, քանի որ Ալեքսանդր Մակեդոնացու զորավար Սելևկ 1-ին Նիկատորը գրավել է Բաբելոնը և հիմնադրել Սիրիական թագավորությունը, որը գոյատևել է մինչև մ.թ.ա. 64 թվականը։

1571– Հոնիական ծովում տեղի է ունեցել Լեպանտոյի ծովամարտը, որի ժամանակ Սրբազան լիգան հաղթանակ է տոնել Օսմանյան Կայսրության նկատմամբ։

1604-վրացական թագաժառանգ Գեորգիի բանակը և Տատիշևի մոսկովյան նետաձիգների բանակը Զագեմի տակ պարտության են մատնել օսմանական բանակին։

1737 -կանադական Սենտ-Մորիսում (Քվեբեկ) արտադրվել է Կանադայում առաջին պողպատը։

1793 -ֆրանսիական Ռեյմսում բոլորի աչքի առջև ջարդել են Սուրբ անոթը, որի մեռոնով օծվել է ավելի քան 30 ֆրանսիական թագավոր, ինչպես նաև, ըստ լեգենդի, 5-րդ դարում դրանով օծվել է ֆրանկների թագավոր Խլոդվիգ 1-ինը։

1806 -Անգլիայում արտոնագրվել է պատճենահանող թուղթը։

1826 - Մասսաչուսեթսում բացվել է ԱՄՆ-ի առաջին երկաթուղին։

1849– վախճանվել է ամերիկացի գրող, գրաքննադատ, խմբագիր Էդգար Ալան Պոն, որը համարվում է դետեկտիվ ժանրի գրականության հիմնադիրը։

1879 -Վիեննայում կնքվել է ավստրո-գերմանական պայմանագիրը։

1885 –ծնվել է դանիացի գիտնական, ֆիզիկոս Նիլս Բորը։

1905 -Ռուսաստանում Առաջին հեղափոխության ժամանակ սկսվել է համառուսաստանյան քաղաքական գործադուլը։

1920 -առաջին անգամ 100 կանանց են ընդունել Օքսֆորդի համալսարան։

1944 -ԱՄՆ-ի Դումբարտոն-Օսկե քաղաքում կայացած համաժողովում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Չինաստանը համաձայնության են եկել Ազգերի լիգան փոխարինել Միավորված ազգերի կազմակերպությամբ՝ ՄԱԿ-ով։

1949– ստեղծվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը։

1952– ծնվել է ռուս պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

1960 - Նիգերիան անդամագրվել է ՄԱԿ-ին: 1967– ծնվել է ամերիկացի երգչուհի Թոնի Բրեքսթոնը։

1977 -ԽՍՀՄ-ում ընդունվել է բրեժնևյան Սահմանադրությունը։

1988 - Ռիգայում 1940 թվականից ի վեր առաջին անգամ բարձրացվել է Լատվիայի դրոշը:

1993 -Ռուսաստանում № 1 պահակակետը Լենինի դամբարանից տեղափոխվել է Անհայտ զինվորի հուշահամալիր։

1996- եթեր է հեռարձակվել «Fox News Channel» նորությունների ամերիկյան հեռուստաալիքը։

1999- հայտնաբերվել է աշխարհում առաջին համակարգչային վիրուսը, որը ներդրվել է Windows NT համակարգային դրայվերի մեջ, որն էլ նրան դարձրել է դժվար հասանելի բուժման համար։

2001– ԱՄՆ-ը պատերազմ է սկսել Աֆղանստանում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Euromedia24» удостоил Рубена Матевосяна почётной премии «Хранитель армянской музыки» (видео)«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриТрамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 днейВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Сотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордВласти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»