Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել (տեսանյութ)
КультураԳրեթե մեկ տարի ադրբեջանցիների ձեռքում գտնվող բերդաքաղաք Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել։ «Նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են հայկական հոգևոր մշակութային կարևորագույն արժեքներից մեկը։ Նրանք քանդել են եկեղեցու գմբեթները, պարիսպներն ու հարակից շենքերը։
Թեև ադրբեջանական կողմը ներկայացնում է, թե իբր վերանորոգման աշխատանքներ են իրականացնում, սակայն հայերս քաջ գիտակցում ենք, որ նրանք չեն կարող վերականգնել մի ժողովրդի մշակութային արժեք, որի նկատմամբ տարիներ շարունակ պետական մակարդակով ատելություն են տարածում: Ցավալին, սակայն այն է, որ տեղի ունեցող բարբարոսությունները բարձրաձայնվում են միջազգային ատյաններում, բայց ամեն բան այդքանով ավարտվում է և լուրջ քայլեր չեն ձեռնարկվում նման գործողությունները կանխելու համար։
Նշենք նաև, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձևում առաջարկել էր Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին անվանել Ղազանչի։
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ, թե ինչպես է 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին փոփոխություննեիի ենթարկվել և ավերվել