Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ Գագիկ Սուրենյան
ОбществоՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է:
Հոկտեմբերի 8-13-ը ընկած ժամանակահատվածում, արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում, օդի ջերմաստիճանը աստիճանաբար հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով, հոկտեմբերի 13-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +25․․․+26 աստիճանի»։