ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությունը՝ ադրբեջանական դիպուկահարի կողմից Մարտակերտում քաղաքացիական անձի սպանության վերաբերյալ
ОбществоՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական դիպուկահարի կողմից Մարտակերտում քաղաքացիական անձի սպանության վերաբերյալ:
«Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահար կրակոցի հետևանքով սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։ Խորին ցավակցություն և զորակցություն ենք հայտնում Արամ Տեփնանցի ընտանիքին և հարազատներին։
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը և ընդգծում, որ տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության»։