Կորոնավիրուսից 20 մարդ է մահացել, հաստատվել է 1151 նոր դեպք
ОбществоԱռողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 272 356 դեպք, որոնցից 248 267-ն` առողջացած, 5549-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 313 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 805 317 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 7801 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1151 նոր դեպք: Ունենք 714 առողջացած, 20 մահվան դեպք: